Բորուսիան ցանկանում է ձեռք բերել Կռիլյա Սովետովի հարձակվողին

12:17 10.10.2019

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Կռիլյա Սովետովի» հարձակվող Ալեքսանդր Սոբոլևի ծառայություններով:

Հաղորդվում է, որ անձամբ ակումբի սպորտային տնօրեն Միխայել Ցորկն է ցանկանում է ձեռք բերել ռուս ֆուտբոլիստին: RUHR24-ի համաձայն՝ գերմանական թիմի սկաուտները ներկա են եղել «Սոչիի» դեմ սամարացիների խաղին, որում ֆուտբոլիստը խփել է երկու գոլ:

ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկություն 13 խաղում հարձակվողը խփել է 10 գնդակ և կատարել 3 գոլային փոխանցում: 

Share |

Լրահոս

Loading...