Կամո Հովհաննիսյանը, հնարավոր է, մասնակցի Ֆինլանդիայի դեմ խաղին

17:30 10.10.2019

Հայաստանի Ազգային հավաքականը այսօր՝ հոկտեմբերի 10-ին ուղևորվեց Լիխտենշտեյն՝ անցկացնելու Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի հանդիպումը Լիխտենշտեյնի հավաքականի հետ: 

«Ժետիսուի» կազմում մկանային վնասվածք ստանալուց հետո այնուամենայնիվ հավաքականին միացած Կամո Հովհաննիսյանը վերջին պահին թիմի հետ չի մեկնել մրցավայր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հավաքականի հետ մեկնում է «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Հովհաննիսյանը Լիխտենշտեյն չի մեկնել թռիչքի հետ կապված ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով: Մեր ընտրանին, նշենք, մրցավայր հասնելու համար չարթերային չվերթով մեկնել է Գերմանիայի Ֆրիդրիխսհաֆեն քաղաք, որտեղից էլ ավտոբուսով կուղևորվի Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաք:

Կամո Հովհաննիսյանը Երևանում կշարունակի անհատական մարզումները և ապաքինվելու դեպքում կարող է հավաքականին միանալ արդեն Ֆինլանդիայի դեմ խաղում:

Հիշեցնենք՝ Լիխտենշտեյնի հետ խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: Ֆինլանդիայի հավաքականի հետ խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին:

Share |

Լրահոս

Loading...