Ֆուտզալի Չեմպիոնների լիգա․ Լեոն պարտվեց Նովո Վրիեմեին

00:16 10.10.2019

Ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գլխավոր փուլի 6-րդ խմբի երկրորդ տուրի շրջանակում հայկական «Լեոն» հյուրընկավել էր «Նովո Վրիեմեյին»։

Մեկնարկային տուրում «Լեոն» 7-2 հաշվով առավելության էր հասել մակեդոնական «Շկուպիի» նկատմամբ։ Այս անգամ մեր տղաները պարտվեցին 3-5 հաշվով։ 

Խմբի մյուս խաղում մակեդոնական «Շկուպին» հաղթեց «Օմոնիային» ու վաստակեց առաջին երեք միավորը։ Ներկա պահին խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նովո Վրիեմեն»։ Խորվաթական ակումբը 6 միավոր ունի։ «Լեոն» և «Շկուպին» 3 միավոր ունեն, մինչդեռ «Օմոնիան» միավոր չի վաստակել։ 

Հոկտեմբերի 11-ին «Լեոն» կմրցի Կիպրոսը ներկայացնող «Օմոնիայի» հետ։ 

Share |

Լրահոս

Loading...