Գերմանիան կորցրեց երկու գոլի առավելությունն ու ոչ-ոքի խաղաց Արգենտինայի հետ ընկերական խաղում (տեսանյութ)

00:48 10.10.2019

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացավ Գերմանիա - Արգենտինա ընկերական հանդիպումը։ 

Առաջին կեսից հետո Յոահիմ Լյովի թիմը հաղթում էր մրցակցին 2-0 հաշվով։ Բունդեսթիմի կազմում գոլերը հեղինակել էին Սերժ Գնաբրին և Կայ Հավերցը։

Երկրորդ կեսում «ալբիսելեստեն» հետ բերեց երկու գոլի տարբերությունը և ոչ-ոքի խաղաց Գերմանիայի ընտրանու հետ։ Արգենտինացիների կազմում 66-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Ալարիոն, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Լուկաս Օկամպոսը հանդիպման 85-րդ րոպեին։ 

Հավելենք, որ Գերմանիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած Սերժ Գնաբրին միանգամից երկու ռեկորդ է գրանցել այս խաղում։ Նախ նա Գերմանիայի հավաքականի առաջին ֆուտբոլիստն է վերջին 7 տարիների ընթացքում, ով 4 անընդմեջ խաղում գոլ է խփում։ Նաև Գնաբրին գերազանցել է Միրոսլավ Քլոզեի ռեկորդը։ Սերժին ընդամենը 11 խաղ պահանջվեց հավաքականում խփած 10 գնդակի սահմանը հատելու համար, մինչդեռ Քլոզեն 13 խաղում էր դա արել։

Share |

Լրահոս

Loading...