Մոուրինյոն ընտրել է իր նոր թիմը. Լիոնի նախագահ

16:16 10.10.2019

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ ֆրանսիական ակումբը գլխավորելու մերժումը: Ավելի վաղ Օլասը խոստովանել էր, որ Մոուրինյոյի առաջարկ է արվել, սակայն պորտուգալացին նրան մերժել է։

«Մենք նրա հետ շփվել ենք SMS-ի միջոցով, ունեցել ենք հաճելի զրույց։ Նա չի ընդունել մեր առաջարկը, քանի որ արդեն կողմնորոշվել է իր նոր ակումբի հարցում», - Օլասի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Ավելի վաղ «Լիոնը» պաշտոնանկ էր արել Սիլվինյոյին։ Բրազիլացու գլխավորությամբ ֆրանսիական ակումբը ձախողել է մրցաշրջանի սկիզբը՝ կրելով յոթ անընդմեջ պարտություն երկու հաղթանակներից հետո:

Share |

Լրահոս

Loading...