Կլոպը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականը գլխավորելու մասին լուրերը

11:52 10.10.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2022-ին Գերմանիայի հավաքական հրավիրվելու մասին լուրերը, երբ ավարտին կհասնի նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ:

«Ես այդ թեմայով ոչինչ չեմ կարող ասել։ Չգիտեմ, արդյոք ես ուզում եմ ստանալ այս աշխատանքը: Եթե խոսենք այսօրվա մասին, ապա նման ցանկություն չունեմ։ Հենց հիմա ես միանգամայն երջանիկ եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ, և դա ամենակարևոր բանն է ողջ պատմության մեջ։ Ես նաև չեմ կարող հարյուր տոկոսով վստահ լինել, որ ես ճիշտ մարդ եմ հավաքականում աշխատելու համար։ Եթե ապագայում այդ հարցը կրկին լինի, ես կմտածեմ։ Բայց ոչ հիմա», - Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը։

 

Share |

Լրահոս

Loading...