Փյունիկն արտագնա ընկերական խաղ կանցկացնի Մոսկվայի Դինամոյի հետ

12:32 10.10.2019

Ներքին առաջնություններում դադար է՝ հավաքականների միջազգային խաղերով պայմանավորված: Օգտվելով դադարից՝ Երևանի «Փյունիկը» արտագնա ստուգողական հանդիպում կանցկացնի Ռուսաստանում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Ալեքսանդր Տարխանովի թիմը հոկտեմբերի 13-ին մերձմոսկովյան Նովոգորսկ քաղաքում ստուգողական խաղում կմրցի Մոսկվայի «Դինամոյի» հետ:

Հանդիպումը նախատեսված է «ՎՏԲ Նովոգորսկ-Դինամո» ուսումնամարզական բազայում, խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:00-ին:

Share |

Լրահոս

Loading...