ՈՒԵՖԱ-ն բացատրել է Սանկտ-Պետերբուրգում ՉԼ-ի եզրափակիչը անցկացնելու որոշումը

15:47 10.10.2019

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը RT-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգը համապատասխանում է Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին: Մրցաշարի վճռորոշ հանդիպումը տեղի կունենա 2021 թվականին «Գազպրոմ Արենայում»։

«Մենք հասկանում ենք, որ այն պետք է տեղի ունենա Եվրոպայի տարբեր երկրներում, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ անցկացման վայրը պետք է գերազանց ենթակառուցվածքքներ ունենա։ Եվ կարևոր է, որ երկրպագուների համար դա հետաքրքիր ուղևորություն լինի», - ասել է Չեֆերինը։

Սանկտ Պետերբուրգն ընտրվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայր սեպտեմբերի վերջին: Հյուսիսային մայրաքաղաքի միակ մրցակիցը Մյունխենն էր։

Վերջին անգամ Ռուսաստանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ընդունել էր 2008-ին։ Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» «Լուժնիկովի» խաղադաշտում հետխաղյա 11- մետրանոցներով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»:

68 հազար տեղանոց «Գազպրոմ Արենա» մարզադաշտը բացվել է 2017-ի գարնանը։ Այն ընդունել է ԱԱ-2018-ի յոթ խաղ, այդ թվում՝ երրորդ տեղի համար անցկացվող հանդիպումը: 

Share |

Լրահոս

Loading...