Վենգերը Բավարիային մեղադրել է Գնաբրիին Արսենալից «փախցնելու» մեջ

12:48 10.10.2019

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրիի մասին, որը 2012-ից 2015 թվականներին խաղում էր լոնդոնյան ակումբում:

«Նա միշտ եղել է շատ տաղանդավոր ֆուտբոլիստ, որին կարիերայի որոշ փուլերում չէր բավականացնում ինքնավստահությունը: Բայց մենք միշտ մտածում էինք, որ ունենք խաղացող, որը կարող է շատ բանի հասնել իր ու ակումբի համար:

Բայց հետո Գնաբրին վերադարձավ «Վեսթ Բրոմվիչի» անհաջող վարձակալությունից, այնտեղ նրա ինքնավստահությունն ընկել էր: Ես ամբողջ ուժով փորձում էի օգնել նրան, քանի որ հավատում էի նրա կարողություններին:

Մենք շատ երկար փորձում էինք երկարաձգել նրա հետ պայմանագիրը: Կարծում եմ՝ «Բավարիան» կուլիսների ետևում մանիպուլյացիայի էր ենթարկել նրան՝ խոստանալով, որ եթե տեղափոխվի «Վերդեր», հետո կմիանա մյունխենցիներին», - Վենգերի խոսքերն է մեջբերել beIN Sports:

Share |

Լրահոս

Loading...