Երեկ Փարիզի ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարի քառորդ եզրափակչում կանադացի թենիսիստ Դենիս Շապովալովը երկու սեթում հաղթել էր Գաել Մոնֆիսին՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Այս հաղթանակից հետո հայտնի դարձավ, որ 8-րդ թենիսիստը, ով որակավորվել է ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարին իտալացի Մատեո Բերետինին է։ Վերջինս մրցաշրջանի վարկանիշային միավորների քանակով անհասանելի դարձավ իր մրցակիցների համար։
Ավելի վաղ ամփոփիչ մրցաշարի ուղեգիր նվաճել էին Նովակ Ջոկովիչը, Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Դանիլ Մեդվեդևը, Դոմինիկ Տիմը, Ստեֆանոս Ցիցիպասը և Ալեքսանդր Զվերևը։
Nitto Atp Finals-ը կանցկացվի նոյեմբերի 10-ից 18-ը Լոնդոնում։