«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Ատլետիկոյում», 2020-2021 մրցաշրջանի մնացած մասը կարող է անցկացնել Ա Սերիայում։ Այս մասին հաղորդում է La Nazione-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ անգլիական ակումբը դիտարկում է խաղացողի վարձակալական պայմանաիրը ժամանակից շուտ խզելու հնարավորությունը։ 24-ամյա ուրուգվայցին մրցաշրջանի մյուս մասը կարող է անցկացնել «Ֆիորենտինայում»։
Հիշեցնենք, որ 2018-ի ամռանը Տորեյրան «Արսենալ» էր տեղափոխվել «Սամպդորիայից»։