«Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին արդեն պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ։
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ Հակիմին 5 տարվա պայմանագիր է կնքել «ներաձուրիների» հետ։ Սպասվում է, որ մոտակա ժամերին «Ինտերը» կհայտարարի տրանսֆերի մասին։
Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջաններում «արքայական» ակումբի մարոկացի պաշտպանը վարձակալությամբ հանդես էր գալիս «Բորուսիա» Դորտմունդի կազմում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» 40 միլիոն եվրո է վճարելու «բլանկոսների» պաշտպանի համար։