«Ֆուտբոլ +» շաբաթաթերթը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա` վերջինիս անդամագրվելու խնդրանքով:
«Նկատի ունենալով մեր ֆուտբոլում ստեղծված խայտառակ իրավիճակը և ծավալվող իրադարձությունները` հայկական ֆուտբոլը վերջնական կործանումից փրկելու գործընթացին, մթնոլորտի առողջացմանն իր անմիջական և ակտիվ մասնակցությունն ունենալու համար «Ֆուտբոլ +»-ը որոշել է անդամագրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»,- ասվում է թերթի այսօրվա համարում:
Հայտարարության մեջ ասված է, որ իր գործունեության ողջ ընթացքում մինչև այսօր շաբաթերթը նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը։
Հիշեցնենք` «Ֆուտբոլ +»-ի հիմնադիրը մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն է: