Իտալական Calciomercato-ի հաղորդմամբ, «Միլանի» ավագ Ալեսիո Ռոմանյոլին կարիերան կարող է ԱՊԼ-ում շարունակել:
Անգլիական «Էվերթոնը» իտալացու տրանսֆերի դիմաց պատրաստ է առաջարկել 35 մլն ֆունտ:
Նախկինում հաղորդվում է, որ 25-ամյա պաշտպանին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Բարսելոնան»: Կատալոնական ակումբը վերջին 2 մրցաշրջանում տրանսֆերը ձևակերպելու փորձեր է կատարել, սակայն՝ ապարդյուն:
Ռոմանյոլին կարիերան սկսել է «Ռոմայում»՝ այնտեղ հանդես գալով 2012-2015 թթ-ին: Այնուհետև տեղափոխվել է «Միլան», իսկ 2016 թ-ից Իտալիայի հավաքականի անդամ է:
Ա սերիայի դադարեցված առաջնությունում Ռոմանյոլին մասնակցել է 26 խաղի: