Արգենտինայի և «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոստովանել է, որ համակարգչային խաղեր է խաղացել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչից մեկ օր առաջ:
«Ընկերներիս հետ ամեն գիշեր երկու ժամ Play Station-ով Call of Duty եմ խաղում: Ես սիրում եմ այս խաղը:
Այո, եզրափակչից առաջ այդ խաղը օգնեց ինձ շեղվել ինձ խաղի մասին մտքերից»,- մեջբերում է Մարտինեսին Marca-ն:
Ավելի վաղ Մարտինեսը պատմել է ազգային թիմի ավագ Լիոնել Մեսսիի հանդեպ իր վերաբերմունքի մասին։ Մանրամասներն՝ այստեղ։