Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է անգլիական Լիգայի գավաթում իր թիմի մասնակցության մասին: Մրցաշարի 1/4 եզրափակիչում «Սիթին» կխաղա «Սաութհեմփթոնի» հետ։
«Իհարկե, մենք կցանկանայինք կրկին նվաճել լիգայի գավաթը, բայց այս մրցաշարում հաղթելը չի փոխի իմ կյանքը: Անցյալ տարի մենք «Վեսթ Հեմին» պարտվեցինք , մենք տխուր էինք, բայց առաջ շարժվեցինք: Այժմ մենք կարող ենք կրկին պայքարել այս տիտղոսի համար, և ակնհայտ է, որ ցանկանում ենք հաջողության հասնել»,- ասել է Գվարդիոլան:
«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: