Անգլիայի հավաքականը, ԱԱ-2022-ի ընտրական խաղում ջախջախիչ հաղթանակ տանելով Ալբանիայի նկատմամբ (5-0), արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց։ Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, գոլի հեղինակ դարձան Ջորդան Հենդերսոնն ու Հարի Մագուայրը։
Opta-ի տվյալներով՝ Անգլիայի հավաքականն այս պահին 2021 թվականին խփած 41 գոլ ունի։
Այսպիսով, բրիտանացիները գերազանցեցին 1908 թվականի ձեռքբերումը, երբ ազգային հավաքականը խփել էր 39 գոլ։
Անգլիան 23 միավորով առաջինն է I խմբում, որին հաջորդում է Լեհաստանը՝ 20 միավորով։ 2022 թվականի աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր նվաճելու համար բրիտանացիները պետք է եզրափակիչ տուրում չպարտվեն Սան Մարինոյին: