Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները Երևանի ժամանակով 14:00-ին արտակարգ հանդիպում են նշանակել՝ քննարկելու հաջորդ տուրի հնարավոր հետաձգման հարցը։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Մայք Քիգանը։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի հերթական տուրը կարող է չկայանալ Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով։ Սակայն ակումբները դեռ համոզված չեն, որ պետք է հետաձգեն այս տուրը՝ Աշխարհի առաջնությանն ընդառաջ օրացույցի գերծանրաբեռնվածության պատճառով։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի առաջին հանդիպումները պետք է կայանային այս հանգստյան օրերին։