Անգլիայի սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին «Ուեմբլիում»: Այս մասին տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Սուպերգավաթի համար խաղում կմրցեն երկրի չեմպիոն «Լիվերպուլը» և Անգլիայի գավաթակիրը, որի հաղթողը պարզ կդառնա օգոստոսի 1-ին:
Հիշեցնենք, որ գավաթի համար խաղում կմրցեն «Արսենալն» ու «Չելսին»: