Բելգիական «Անդերլեխտը» աշխատանքից հեռացրել է գլխավոր մարզչի օգնական Պեր Ցեթթերբերգին: 49-ամյա շվեդի հեռացման որոշումը պայմանավորված է առաջնության դադարեցման պատճառով ֆինանսական կորուստները նվազեցնելու ցանկությամբ`կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
«Պրոֆեսիոնալ ֆուտբոլը լուրջ խնդրի առջև է կանգնած ՝ Covid 19 համաճարակի պատճառով: Սա լուրջ ֆինանսական ազդեցություն է ունենում ակումբի գործունեության վրա», — ասված է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով գրեթե բոլոր մարզական մրցաշարերը դադարեցված են: