Իրանական ֆուտբոլի նախկին կիսապաշտպան Սերժիկ Թեյմուրյանը, որը նաև Իրանի հավաքականի նախկին պաշտպան Անդրանիկ Թեյմուրյանի եղբայրն է, ավտովթարի մասնակից է դարձել:
Սերժիկ Թեյմուրյանն այժմ գտնվում է Թեհրանի հիվանդանոցներից մեկում: Անդրանիկն իր ինստագրամի էջում գրել է, որ իր եղբայրն այժմ աղոթքների կարիք ունի: