Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ պոկում վարժությունում՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումներն ուջ գլխավերևում պահելով 167, 173,178 կգ կշռող ծանրաձողերը:
Հայ ծանրորդը Եվրոպայի ռեկորդ է սահմանել:
Այս վարժությունում փոքր արծաթե մեդալը՝ 174 կգ արդյունքով նվաճեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նազարը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց մոլդովացի Մարին Ռոբուն՝ 166 կգ արդյունքով: