Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեա Պիռլոն ուշադրությամբ հետևում է եվրոպական ֆուտբոլի անցուդարձին և խոսել է իր հնարավոր «ժառանգորդի» մասին:
«Միակ ֆուտբոլիստը, ով, հնարավոր է, նման է ինձ, Ֆրենկի դե Յոնգն է: Պյանիչը ևս որոշակի գծերով նմանություն ունի, սակայն մենք տարբեր ենք, և նա այլ մոտեցումներ ունի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը այս ամռանն է «Այաքսից» տեղափոխվել «Բարսելոնա», և անցկացրած 6 խաղերում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Պիռլոն ավարտել է ֆուտբոլային կարիերան 2017թ և Իտալիայի հավաքականում անցկացրել է 116 հանդիպում: