ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
Կողմերը պայմանագիրը երկարաձգել են մինչև 2022 թվականը: Դի Մարիայի նախորդ պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված էր մինչև առաջիկա ամառ: Transfermarkt-ը Դի Մարիայի տրանսֆերը 28 մլն եվրո է գնահատում:
Դի Մարիան 2015 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ի կազմում: