Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Daily Star-ի հաղորդմամբ, իտալացին ցանկանում է գլխավորել «կարմիր սատանաներին», եթե ներկայիս գլխավոր մարզիչ Սուլշերը հեռացվի: Կոնտեն, նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, հեռացավ «Ինտերից»՝ ակումբի ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով:
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում 8 խաղից հետո 14 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: