«Սևիլիայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոստովանել է, որ իր համար դժվար էր դիտել Խորվաթիայի հավաքականի հանդիպումները ԱԱ-2022-ում, ինչպես նաև կիսվել է Արգենտինայի հետ կիսաեզրափակիչ խաղից իր սպասելիքներով։
«Աշխարհի առաջնությունը հեռուստացույցով դիտելը ամենավատ բանն է, որ երբևէ պատահել է ինձ հետ: Դա դժվար է։ Ինձ համար սա նոր փորձ է, բայց դժվար է, քանի որ նյարդայնանում ես, ուրախանում, բայց ոչ մի կերպ չես կարող օգնել։ Շատ ավելի հաճելի է խաղադաշտում լինելը:
Արգենտինայի հետ հանդիպումը բարդ է լինելու, մեզ դժվար պայքար է սպասվում։ Երկու ֆանտաստիկ թիմեր են խաղալու։ Պետք է քրտնաջան աշխատել: Արգենտինացիները պետք է փակված լինեն իրենց կիսադաշտում։ Պետք է օգտագործենք նրանց թույլ կողմերը։ Եթե Խորվաթիային հաջողվի պարտադրել իր խաղը և ապահովել, որ արգենտինացիները հնարավորինս հեռու լինեն մեր դարպասներից, մենք հաղթելու մեծ հնարավորություններ կունենանք»,- Ռակիտիչի խոսքն է մեջբերել Sportske Novosti-ն։
Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականում կարիերան ավարտել էր 2020 թվականին։