«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է, որ իր հետ կապվել են «Ատլետիկոյի» ներկայացուցիչները:
«Ինձ զանգահարեցին «Ատլետիկոյից». ոչ ուղիղ, այլ գործակալիս միջոցով: Նրանք ցանկանում էին տեղեկանել իրավիճակի մասին: Տեսնենք, թե բանակցային ինչ փուլի կհասնենք: Մորատան ինձ շատ է պատմել «Ատլետիկոյի» մասին: «Ատլետիկոն» մեծ ակումբ է»,-AS պարբերականի հետ զրույցում ասել է արգենտինացին:
Դիբալան Թուրինում է 2015 թ-ից: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում 27-ամյա հարձակվողը դարձել է 3 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: 2015 թ-ից Դիբալան Արգենտինայի հավաքականի անդամ է: