«Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Ուիլյամսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։