Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Արագած» ակումբը հայտարարել է, որ թիմի մարզչական շտաբում է ընգրկված Գուրգեն Ենգիբարյանը:
«Փորձառու մասնագետին մաղթում ենք արդյունավետ աշխատանք «Արագածում»»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին «Արագածը» հայտարարեց, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Գոռ Աթաբեկյանը:
«Արագածն» այս պահին Հայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 26 խաղից հետո վաստակած 23 միավորով: