«Ուրարտուի» նորեկ, կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հաջողությամբ բուժզննում է անցել երևանյան ակումբի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ 32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։
2018/19 մրցաշրջանում Օզբիլիսը կրկին վերադարձել է Նիդեռլանդներ, որտեղ միացել է «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես է եկել 2,5 մրցաշրջան։