Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2022 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտների ցուցակն՝ ըստ The Guardian-ի։
«Չորս տարի առաջ Արգենտինան Ռուսաստանից տուն վերադարձավ լիակատար անհաջողությամբ: Նրանք այժմ բոլոր հավակնորդներից լավագույն մարզավիճակում են, և ինչպիսի պատմություն կլինի, եթե Լիոնել Մեսսին իր վերջին Աշխարհի առաջնությունը պսակի այս գավաթով:
Լիոնել Սկալոնիի թիմն անպարտելի մնաց որակավորման փուլում, չնայած նրանք դեռևս մեկ խաղ ունեն Բրազիլիայի դեմ, որին նրանք հաղթեցին անցյալ տարի՝ նվաճելով իրենց առաջին Կոպա Ամերիկայ տիտղոսը 1993 թվականից ի վեր, ինչպես նաև հաղթեցին Իտալիային Ֆինալիսիմայում: Կավարտվի՞ 36 տարի շարունակվող անհաջողություններ շարքը»,- ասվում է հոդվածում։
Մրցաշարի թոփ 10 ֆավորիտներն ըստ հրապարակման հետևյալն են.
- Արգենտինա
- Բրազիլիա
- Իսպանիա
- Նիդերլանդներ
- Գերմանիա
- Ֆրանսիա
- Դանիա
- Բելգիա
- Պորտուգալիա
- Անգլիա
2022 թվականի Մունդիալը կանցկացվի Քաթարում` նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։