Արգենտինական «Բոկա Խունիորսը» ցանկանում է իր կազմում տեսնել ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանիին, տեղեկացնում է Goal-ը:
33-ամյա ֆուտբոլիստը այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակ կստանա և «Բոկա Խունիորսը» մտադիր է օգտվել այդ իրավիճակից:
Հիշեցնենք, որ արգենտինական ակումբում այժմ հանդես են գալիս ՝ Կառլոս Տևեսը և Մաուրո Սարատեն:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում ուրուգվայցին մասնակցել է 22 հանդիպման ու դարձել ՝ 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Կավանիին ձեռք բերելու մտադրություն ունի նաև MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին»: