Թուրքիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Արդա Թուրանը ավարտել է կարիերան։ Այս մասին հայտնում է Fanatik-ը։
35-ամյա Թուրանը աշխատանքի է անցնելու «Գալաթասարայի» սպորտային դեպարտամենտում։ Կիսապաշտպանը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Գալաթասարայում», Մադրիդի «Ատլետիկոյում», «Բարսելոնայում» և թուրքական մի քանի այլ ակումբներում։
2008 թվականին Թուրանը Թուրքիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ իր երկրի ազգային թիմում ընդհանուր առմամբ մասնակցել է 100 հանդիպման՝ դառնալով 16 գոլի հեղինակ։