Երեվանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում պարտություն կրեցին Հայաստանը ներկայացնող 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը։
Հարությունյանը պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովին, իսկ Հովհաննիսյանը զիջեց իսպանացի Մարտին Մոլինա Սալվադորին:
Քառորդ եզրափակիչում պայքարի մեջ է մնացել Հայաստանի 7 ներկայացուցիչ։