Հայաստանի Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կգլխավորի շվեյցարական «Ցյուրիխի» Մ21 թիմը։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
2006 թվականին «Ցյուրիխի» կազմում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Պետրոսյանն անցել է մարզչական աշխատանքի` գլխավորելով ակումբի մանկապատանեկան և պատանեկան թիմերը:
2011 թվականին նրա գլխավորած «Ցյուրիխի» Մ18 տարեկանների թիմը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն, իսկ մարզչական PRO կարգի արտոնագիր Պետրոսյանը ստացել է 2016 թվականին:
Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերին և գլխավորել էր հավաքականը մինչև 2018 թվականը։