«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հեռացման մասին։
«Ես շնորհակալ եմ Արտակին բացառիկ պրոֆեսիոնալիզմի և մարդկային որակների համար։ Սա ֆուտբոլ է, և նման իրավիճակներ լինում են նույնիսկ ամենաուժեղ մասնագետների հետ։ Կյանքը շարունակվում է, և ես վստահ եմ, որ Արտակին մարզչական մեծ ապագա է սպասվում»,-Սողոմոնյանի խոսքն է մեջբերում «Փյունիկի» Facebook-յան էջը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ երևանյան ակումբը հայտարարել էր գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանին հեռացնելու մասին։