VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Շիրակն» ընդունել էր երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային», որն առաջին հանդիպումն էր անցկացնում նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի գլխավորությամբ։
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ կեսի սկզբում: 47-րդ րոպեին աչքի ընկավ Զաքարիա Սանոգոն:
Րոպեներ անց «Շիրակը» հետ բերեց կորցրածը: Գոլի հեղինակ դարձավ Յակուբա Սիոնեն:
Երկրոր խաղակեսում ևս գրանցվեց երկու գոլ․ նախ հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Օտուբանջոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանային հարվածը, իսկ երկու րոպե անց ինքնագոլ գրանցվեց։ Անգելոյի ինքնագոլը օգնեց «Շիրակին» մեկ միավոր վաստակել չեմպիոնի հետ խաղում։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ Գյումրին ներկայացնող թիմը 7 միավորով 9-րդն է։