Անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Արմեն Նազարյանն այսօր՝ մարտի 9-ին, նշում է ծննդյան 47-ամյակը:
Արմեն Նազարյանը դարձել է անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը՝ ոսկե մեդալ նվաճելով 1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում, այնուհետև, փոխելով քաղաքացիությունը, 2000 թվականին ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի ընտրանու կազմում: Նազարյանը 2012 թվականից հանդիսանում է Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Նա Եվրոպայի 6-ակի և աշխարհի եռակի չեմպիոն է:
Նազարյանն ունի նաև մեկ օլիմպիական բրոնզե մեդալ (Աթենք 2004 թ.)։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԼԱ-ն, Արմեն Նազարյանին երկու անգամ (1996 և 2003 թվականներին) հռչակել է «Տարվա լավագույն ըմբիշ»։
ArmSport-ի խմբագրակազմը սիրով շնորհավորում է մեր անվանի հայրենակցին՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթում առողջություն և նորանոր հաջողություններ մարզչական կարիերայում: