«Ալաշկերտի» 33-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը IDBANKPL 14-րդ տուրի «Նոայի» հետ մրցավեճում Հայաստանի առաջնություններում 321-րդ խաղն է անցկացրել ու գերազանցել նախկին շիրակցի Տիգրան Դավթյանի տարիքային ռեկորդը:
Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 320 խաղի էր մասնակցել: