Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ լեհ Ռոբերտ Լևանդովսկու հեռանալուց հետո թիմը չունի գոլ խփող կենտրոնական հարձակվող:
«Այժմ «Բավարիան» այնքան գոլեր չի խփում, որքան նախկինում: Բայց այն ժամանակ Լևանդովսկին էր խաղում մեզ մոտ: Մենք պակասում են Ռոբերտն ու նրա 40 գոլերը մրցաշրջանում։ Եթե նայեք «Ռեալին» կամ «Մանչեսթեր Սիթիին», ապա նրանք հարձակման գծում ունեն այդպիսի խաղացողներ»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Այս մրցաշրջանում կամերունցի Էրիկ Չուպո-Մոտինգը խաղում է «Բավարիայի» հարձակման առաջնագծում: 34-ամյա հարձակվողը Բունդեսլիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։