«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաո Կանսելուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», կիսվել է իր ակումբային նախապատվություններով։
Վարձակալության պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Մի անգամ Պեպեն ինձ ասաց, որ ես համապատասխանում եմ «Ռեալին», ինչին ես պատասխանեցի, որ «Բարսելոնայի» խաղացող եմ: Ես այնտեղ եմ, որտեղ միշտ ցանկացել եմ լինել։ Ուրախ եմ խաղալ այստեղ, սա այն ակումբն է, որտեղ միշտ ցանկացել եմ լինել:
«Բենֆիկայից» հետո սա այն ակումբն է, որն ինձ միշտ դուր է եկել»,- լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին ասել է Կանսելուն։