«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժեդսոն Ֆերնանդեշը կարիերան կշարունակի Թուրքիայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալացին համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Բեշիկթաշի» հետ։
Ըստ աղբյուրի՝ թուրքական գրանդը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի նվազագույնը վեց միլիոն եվրո։ Կողմերի միջև կկնքվի երեք տարվա պայմանագիր։
Նշենք, որ Ֆերնանդեշի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Գալաթասարայը» և Մոսկվայի ԲԿՄԱ-ն։