Շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ «Բետիս» — «Վալենսիա» հանդիպումը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասը։ 30-րդ րոպեին Ուգո Դուրոյի դիպուկ հարվածի շնորհիվ «Վալենսիան» հավասարեցրեց հաշիվը:
Լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան առանձնանալ, իսկ «Բետիսը» 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեց՝ 5:4։
«Բետիսի» համար սա առաջին տիտղոսն է վերջին 17 տարվա ընթացքում։ 2004/05 մրցաշրջանում ակումբը ևս նվաճել էր Իսպանիայի գավաթը։