Բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում՝ անդրադառնալով մեր երկրում մարզաձևի զարգացման միտումներին.
«Ուրախ եմ, որ Հայաստանում բռնցքամարտը սկսել են էլ ավելի սիրել ու հասկանալ: Բռնցքամարտը ավելի հետաքրքիր է դարձել Հայաստանում։ Երբ սկսում ենք հասկանալ այդ սպորտի կարևորությունը, նշանակում է առաջ ենք գնացել, զարգացել ենք նաև այդ ուղղությամբ»,- գրել է Բաչկովը: