«Ինտերնասյոնալի» 20-ամյա ցհարձակվող Յուրի Ալբերտոն պաշտոնապես տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»։
Ռուսական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։ Այս մասին հայտնում է «Զենիթի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ «Զենիթն» ավելի վաղ հայտարարեց իրանցի հարձակվող Սերդար Ազմունի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գերմանական «Բայեր» տեղափոխվելու մասին։