Մադրիդի «Ռեալի» երկրպագուները քվեարկել են Բրահիմ Դիասին որպես թիմի փետրվար ամսվա լավագույն խաղացող։
Փետրվարին իսպանացի կիսապաշտպանը Լա Լիգայում Մադրիդի «Ատլետիկոյի» (1:1) և Չեմպիոնների լիգայի «Լայպցիգի» (1:0) հետ խաղերում անցկացրել է 6 հանդիպում և դարձել գոլերի հեղինակ։
Քվեարկության ժամանակ Բրահիմը առաջ է անցել Խոսելուից, Վինիսիուս Ժունիորից, Տոնի Կրոսից և Լուկա Մոդրիչից։