«Բրայթոնն» անհավանական ֆուտբոլ է ցուցադրում գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի գլխավորությամբ։
Մասնագետը թիմը գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, և այդ ժամանակվանից ի վեր անգլիական թիմը մրցակիցների դարպասին հարվածների քանակով լավագույնն է Եվրոպայի թոփ 5 լիգաներում, հայտնում է Opta-ն։
Այս ընթացքում Ճայերը մրցակիցների դարպասին հարվածել են 244 անգամ։ Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալը» կատարել է 218 հարված, իսկ «Մանչեսթեր Սիթին» երրորդ արդյունքն ունի՝ 216 հարված։
Հինգ տուրից հետո «Բրայթոնը» 12 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։