Բոսթոնի «Թի-Դի Գարդեն» մարզադահլիճում կայացել է NBA-ի եզրափակիչ շարքի 6-րդ հանդիպումը, որում միմյանց հետ մրցել են «Բոսթոն Սելթիկսն» ու «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը»: Հանդիպումն ավարտվել է հյուրրեի՝ 103-90 հաշվով հաղթանակով, ինչը նրանց թույլ է տվել հռչակվել NBA-ի՝ 2021/22 մրցաշրջանի չեմպիոն: «Գոլդեն Սթեյթը» եզրափակիչ շարքը հաղթել է 4-2 հաշվով:
«Գոլդեն Սթեյթի» կազմում ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել պաշտպան Սթեֆ Կարին, որը 34 միավոր է վաստակել:
Վերջին անգամ թիմն NBA-ի չեմպիոնությունը նվաճել էր 2017/18 մրցաշրջանում՝ եզրափակչում 4-0 հաշվով հաղթելով «Կլիվլենդ Կավալյերսին»: