«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսին պատրաստվում է դառնալ ՍՊԱԼ-ի գլխավոր մարզիչը:
Այս պահին թիմը Բ սերիայում զբաղեցնում է 14-րդ տեղը, ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ հռոմյան թիմի նախկին խաղացողը կկարողանա օգնել շտկել ՍՊԱԼ-ի ներկայիս մրցաշարային իրավիճակը։
Հայտնի է, որ այդ պաշտոնում Դե Ռոսիի նշանակումը տեղի կունենա մոտ ժամանակներս։
Նախկինում «Ռոմայի» նախկին խաղացողն աշխատել է Իտալիայի հավաքականի մարզչական շտաբում։