Հայտնի է դարձել, թե ինչ պայմաններում Դանի Ալվեսը գրավի դիմաց ազատ կարձակվի բանտից։
Այսօր Բարսելոնայի դատարանը որոշել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին 1 մլն եվրո գրավի դիմաց ազատ արձակել՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ալվեսի երկու անձնագրերն էլ կվերցվեն՝ բրազիլական և իսպանական: Այսպիսով, նա չի կարողանա հեռանալ Իսպանիայից։
Բացի այդ, Դանիից կպահանջվի ամեն շաբաթ ներկայանալ Բարսելոնայի դատարան, որտեղ քննվում է նրա գործը: Ալվեսին կարգելվի մոտենալ տուժածի բնակարանին մեկ կիլոմետրից մոտ հեռավորության վրա, ինչպես նաև նրա աշխատավայրից և այլ վայրերից, որտեղ տուժածը հաճախ այցելում է: Կլինի նաև խիստ արգելք նրա հետ շփվելու համար։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախկին պաշտպանը մեղավոր է ճանաչվել գիշերային ակումբում աղջկա բռնաբարության մեջ և դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման և ևս 5 տարվա պայմանական ազատազրկման։ Նա նաև պարտավոր է տուժողին վճարել 150 հազար եվրո ու 9,5 տարի չմոտենալ նրան։